ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Ա. Աշոտյան. «Ստուգումների արդյունքների ամփոփումից հետո կլինեն կարգապահական և կազմակերպչական միջոցառումներ»

Ա. Աշոտյան. «Ստուգումների արդյունքների ամփոփումից հետո կլինեն կարգապահական և կազմակերպչական միջոցառումներ»
13.01.2014 | 12:48

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ամփոփել է նախորդ տարվա հիմնական արդյունքները` նշելով, որ 2013 թվականին կրթության և գիտության ոլորտում իրականացվել է մեծածավալ աշխատանք: «Իրականացվող աշխատանքը մշտական բնույթ պետք է կրի: Համոզված եմ, որ դրա համար թե′ որակի և թե′ աճի նարավորություն կա: Հասարակությունը մեզնից ակնկալում է խնդիրների ավելի արագ լուծում, և նախարարությունն իրավամբ ունի այն ներուժը, որ ավելի արդյունավետ բավարարի մեր բնակչության ակնկալիքները: Այո′, խնդիրները շատ են, սակայն մենք պարտավոր ենք` նախ լուծել այս պահին լուծվող խնդիրները, սկսել լուծել այս պահին չլուծվող խնդիրները և չստեղծել նոր խնդիրներ»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ ընթացիկ տարում նախարարությունն ունի ներքին և արտաքին կարևորության բազմաթիվ միջոցառումներ: «Պետք է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ կառավարության հաստատած գերակա նդիրների և միջոցառումների ցանկը` հենց այսօրվանից աշխատելով այդ ուղղությամբ: Ցանկանում եմ նշել, որ նախորդ տարվա աշխատանքները հիմնականում համապատասխանել են մեր կողմից դրված խնդիրներին: Ցանկանում եմ շեշտել, որ 2013 թվականին համապատասխան կառույցների` նախարարությունում կատարված ստուգումների արդյունքների ամփոփումից հետո կլինեն կարգապահական և կազմակերպչական մի շարք միջոցառումներ: Մի կողմից ուրախությամբ պետք է նշել, որ նախարարության աշխատակիցների կողմից աղաղակող բաղթողումներ չեն գրանցվել, սակայն կան հարցեր, որոնք ավելի կազմակերպչական և բովանդակային բնույթի էին, և մենք ինքներս պետք է տեսնեինք մեր աշխատանքի բացթողումները: Ֆինանսական բացթողումների բացակայությունն այլևս ինձ չի ուրախացնում. այդպես էլ պետք է լինի: Մեր հաջորդ քայլն է` կազմակերպչական և բովանդակային աշխատանքների բնույթը դարձնել հենց ինքնագնահատման առարկա` պլանավորումից մինչև մոնիթորինգ: Այն ձևակերպումը, որ տարիներ շարունակ այդպես ենք արել, այլևս արդարացում չէ, և իներցիոն բնույթը չի կարող արդարացվել, այսպես կոչված, ավանդույթներով»,- նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ ընթացիկ տարում նախատեսված են միջազգային մի շարք խոշոր միջոցառումներ` Բոլոնիայի քարտուղարության, ինչպես նաև հաջորդ տարի նախատեսված նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքերի շրջանակում:

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ